Powered by Blogger.

Հաշվիչ

Яндекс.Метрика

Ընդհանուր դիտումներ

Thursday, July 10, 2014
Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ:
 Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում Եգիպտոսում սկսվել է պղնձի մշակումը. հայտնագործվել է բրուտագործական բոլորակը, զարգացել են խեցեգործությունն ու ջուլհակությունը, արտադրվել է հախճապակի: Ղպտիները II հազարամյակից ճանաչել են բրոնզը, ավելի ուշ՝ երկաթը:
Ոսկուց և արծաթից պատրաստել են զարդեր, որոնք արվեստի գլուխգործոցներ են: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Դամբարաններում թաղված գանձերը հետագայում դրանց թալանման պատճառ են դարձել: Սակայն 1922 թ-ին հայտնաբերվել է Թութանհամոն փարավոնի դամբարանը անխաթար վիճակում, որտեղ հրաշալի պահպանված էին պապիրուսի վրա հիերոգլիֆներով գրված արձանագրությունների փաթեթներ, գանձեր, տարբեր իրեր: Այդ արձանագրություններն ու որմնապատկերները մեծապես օգնեցին գիտնականներին՝ ամբողջական պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի կյանքի մասին: Եգիպտացիները հաճախ են պատկերել իրենց արևի աստված Ռային, մեռյալների աստված Օսիրիսին և բազմաթիվ այլ աստված-աստվածուհիների:
Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում` Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:
Հին եգիպտական պետության զարգացումը տևել է մոտ 2500 տարի, մինչև այն ժամանակ, երբ մ.թ.ա. 525 թ-ին այն գրավել են օտարները՝ երկաթե զենքերով զինված բանակով: Իսկ ավելի ուշ, երբ մ.թ.ա. 30 թ-ին մահացել է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին, երկիրը դարձել է Հռոմեական կայսրության մաս և անկում ապրել:
Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:
XVI դարի սկզբներին Եգիպտոսն ընկել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Ավելի ուշ՝ XIX դարում Եգիպտոսին տիրել են անգլիացիները, իսկ արդեն 1922 թ-ին Եգիպտոսը հռչակվել է անկախ թագավորություն: 1953 թ-ից այն հանրապետություն է՝ նախագահի գլխավորությամբ:
Եգիպտոսը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է Եվրոպայի հզոր երկրների (Անգլիայի ու Ֆրանսիայի) և Իսրայելի հարձակումներին: 1967 թ-ին Իսրայելը գրավել է Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին, որը վերադարձվեց 1982 թ-ին: Միայն 1974թ-ին իսրայելական զորքերը հեռացան Սուեզի ջրանցքի արևելյան ափից: Այդ ջրանցքով կարելի է նավարկել Միջերկրականից դեպի Կարմիր ծով
Ներկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո:
Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական:
Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով: Նեղոսի հովիտը մարդկային քաղաքակրթության զարգացման կենտրոններից է, որովհետև ծածկված է բերրի հողերով և խիստ տարբերվում է երկրի հիմնական տարածքը կազմող անապատային և կիսաանապատային լանդշաֆտներից
Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք
Նեղոսի վրա կառուցված է Ասուանի ամբարտակը:
Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը` 7 մլն): Այստեղ արտադրում են ոչ միայն սննդամթերք ու գործվածքներ, այլև ավտոմեքենաներ, տրակտորներ, երկաթուղային վագոններ, ձուլում են պողպատ, թուջ
Հին Եգիպտոսի արվեստում մեծ տեղ է հատկացված պտղաբերության աստված Օսիրիսին, որին պատկերում էին նստած կամ կանգնած՝ շրջապատված ծառերով կամ խաղողի վազերով: Նրա մարմինը ներկում էին կանաչ գույնով: Համարվում էր, որ բուսական աշխարհի նման Օսիրիսը ամեն տարի մահանում էր և նորից վերածնվում: Օսիրիսի կերպարը արտացոլված էր նաև հին եգիպտական ժողովրդական բանահյուսության և թատերական արվեստի ստեղծագործություններում: Ըստ ժողովրդական բանահյուսության, պտղաբերության աստված Օսիրիսը սպանվել է իր եղբոր՝ խավարի և չարության աստված Սեթի կողմից: Օսիրիսի որդին՝ Գոռը, Սեթին կանչեց մենամարտի և հաղթեց նրան: Դրանից հետո Գոռը վերակենդանացրեց Օսիրիսին, ով արդեն չվերադարձավ երկիր, այլ դարձավ մահացածների թագավոր ստորգետնյա թագավորությունում, իսկ երկրի վրա՝ ողջերի թագավորությունում, թագավոր դարձավ Գոռը:
Հին և Միջին թագավորության մշակույթի ամենամեծ ձեռքբերումները Գիզայում գտնվող եգիպտական բուրգերն են, չնայած մինչ օրս դրանց կառուցման ժամանակաշրջանին վերաբբերով որևէ ստույգ տեղեկություն չկա:
Ք.ա. 3-րդ հազարամյակում սկսում է Հին Եգիպտոսի արվեստի ծաղկումը ` Հյուսիսային և Հարավային թագավորությունների միավորումից հետո: Փարավոնը, դառնալով երկրի ղեկավար, ձեռք է բերում անսահմանափակ իշխանություն, ինչպես նաև իրեն հռչակում է արևի աստված Ռայի որդին: Հին թագավորության արվեստը համարվում է եգիպտական դասական արվեստը: Նրան բնորոշ է մոնումենտալությունը, հանդիսավորությունը և իրականությունը ճշգրիտ պատկերելը: Արվեստի տեսակներից առաջնային դիրքը պատկանում էր ճարտարապետությանը, որը կապված էր անդրշիրիմյան կյանքի հետ (դամբարաններ, մաստաբաներ, բրգեր): Մեծ տարածում ստացավ քանդակային դիմանկարը: Հին Եգիպտոսում մեծ նշանակություն ուներ սրբազան պատկերները: Այդ պատկերները օգնում էին պատկերացում կազմել Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին: Պատկերային գիրը` պիետրոգրաֆիան արվեստի և գրչության նախնական հիմնքն է: Այնուհետև հայտնվեց հիերոգլիֆային գիրը: Ինձ համար ամենամեծ առանձնահատկությունը` Եգիպտոսի կերպարվեստի յուրահատկությունն էր: Այն կայանում էր` եգիպտացիների մահից հետո ապրելու հավատով: Կապված էր կրոնի հետ, որն աստվածացնում էր բնության ուժերը և փարավոնի իշխանությունը: Հին Եգիպտոսի պատկերացումների համաձայն, մարդը մահվանից հետո պետք է հայտնվեր Օսիրիսի դատաստանին: Պետության մասին կազմվել են բազմաթիվ լեգենդներ: Դրա հզորությունը կարելի է գնահատել այն պատմական հուշարձաններով,որոնք այն թողել է իրենից հետո: Հայտնի Սֆինքսը և բուրգերը մինչ օրս հայտնի են և մեծ ճանաչում են վայելում: Մեռյալների քաղաքը զարմագնում  է իր վանքերով և գերեզմաններով: Երկրում կան նաև բազմաթիվ թանգարաններ, որտեղ կարելի է հանդիպել գերեզմաններում հայտնաբերված զարդերի և կենցաղային իրերի: Եգիպտոսի թանգարաններում կան հին Եգիպտոսից պահպանված բազմաթիվ արժեքավոր իրեր, այդ թվում նաև Տուտանխամոնայի գերեզմանի գանձերը:Շայմ էլ Շեյխում է  գտնվում Մոիսեյի հայտնի լեռը, որի բարձրությունը 2000 մետրից ավելի է: Բազմաթիվ տուրիստներ այնտեղ այցելում են թե ամռանը, և թե ձմռանը:
Պճնամոլությունը մարդկությանը բնորոշող առանձնահատկություն է եղել պատմության ողջ ընթացքում, և հին եգիպտացիներն այս առումով ամենևին էլ բացառություն չեն եղել։ Հին Եգիպտոսում մեծ քանակությամբ շպար օգտագործում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Նրանք հավատում էին, որ այդ կերպ նրանք ստանում էին Հորուս ու Ռա աստվածների պաշտպանությունը։ Շպարը պատրաստում էին տարբեր ապարների փոշիներից և հատուկ լուծույթներից, ինչից հետո այն առատորեն քսվում էր աչքերի շուրջ՝ փայտից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված շպարման համար նախատեսված հատուկ գործիքներով։  Եգիպտացի կանայք նաև կարմիր էին ներկում իրենց թշերը և հինայով գունավորում իրենց ձեռքերն ու ոտքերի եղունգները։ Նրանք հավատում էին, որ շպարը կախարդական բուժիչ հատկություն ունի, և նրանք այդքան էլ սխալ չէին. ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ  բաղադրության մեջ  կապար պարունակող շպարը, որը խիստ տարածված էր Նեղոսի ափերին, օգնում էր խուսափել աչքերի ախտահարումից։


1 comments:

Unknown said...

Vint Ceramic Art | TITNIA & TECHNOLOGY
Explore an all new “Vint Ceramic Art” project on TITNIA & TECHNOLOGY. mens titanium wedding bands Our team air jordan 19 retro of sculptors and artists have 강원 랜드 바카라 created buy air jordan 10 retro new jordan 5 retro on sale and