Tuesday, July 8, 2014
Ի՞նչ ենք հասկանում արվեստ ասելով: Ի՞նչ սահմանումներ
ունի այդ հասկացությունը կամ տերմինը: Ըստ համացանցային տեսեկությունների՝ արվեստը
հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր
իրականության արտացոլումն է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների
ստեղծագործությունը իրացվում է արվեստի տեսակների միջոցով: Իսկ ի՞նչ է այն
իրականում…Ունի՞ արդդյոք սահմանումներ, ո՞վ է տվել այդ սահմանումները…Հարցեր,
որոնք չունեն պատասխան:
Արվեստը հասարակական գիտակցության ձև է, ,արդու ստեղծագործական աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ: Այն ծագել է դեռևս հին քարե դարում:
Արվեստն իրականություն է, արտացոլվում է գեղագիտական,
գեղարվեստական կերպարների միջոցով: Արվեստի արտացոլման առարկան իրականության
գեղագիտական երևույթներն են, այն է՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ
նսեմ, և հատկապես՝ գեղեցիկ կողմերը: Իրականության գեղագիտական ճանաչումն ու մարդու
գեղարվեստական ստեղծագործություններն իրացվում են արվեստի տարբեր տեսակների
միջոցով: Գեղարվեստական երևույթներն ընկալվում են տեսողությամբ, լսողությամբ,
ինչպես նաև սինթեզված, այսինքն՝ և՛ տեսողությամբ, և՛ լսողությամբ: Դրան
համապատասխան՝ արվեստը բաժանվում է նկարչության, երաժշտության, կինոյի, թատրոնի,
ճարտարապետության, քանդակագործության, օրնամենտի (զարդարված), պարի, խոսքի
(գրականություն) և այլ ձևերի: Սակայն արվեստի տարբեր ձևերի միջև սահմանները
հարաբերական են, դրանք երբեմն միահյուսվում են և զուգակցվում են իրար:
Իրականության գեղարվեստական արտացոլումն ու ճանաչումը բարերար ներգործություն է
ունենում մարդկանց գիտակցության և զգացմունքների վրա, որովհետև արվեստում
արտահայտվածը հարաբերակցվում է արվեստագետի իդեալի հետ: Պատկերելով ժամանակի տգեղ
երևույթները՝ արվեստագետը ժամանակակիցներին ստիպում է վերապրել այդ երևույթներն
անբարյացակամության զգացումով և ձգտել դեպի գեղեցիկը և վեհը:
Արվեստը տվյալ ժողովրդի հոգեկան կերտվածքի, նրա
պատմության, կյանքի և կենցաղի, երազանքների ու ձգտումների ճշգրիտ և ընդհանրացված
պատկերն է: Թերևս պատմական ոչ մի փաստաթուղթ այնքան հարազատորեն չի մեկնաբանում
տվյալ ժողովրդի հոգևոր զարգացման պատճառները, նրա քաղաքակրթության մակարդակը, որքան
նրա մշակույթը, դիցաբանությունը, էպոսը, գրականությունը, ճարտարապետությունը,
կերպարվեստը, երաժշտությունը և այլն:
Յուրաքանչյուր ժողովրդի հազարամյա պատմությունն իրեն
կտակում է բազմաթիվ և բազմակողմանի մշակութային ժառանգություն, որի մեջ այդ
ժողովրդի անցյալն է, պատմական հիշողությունը, ստեղծագործական սխրանքը, այն
ինչը եղել է ազգային գոյատևման պայման և իրավունք տվել ապրելու և ստեղծագործելու:
Մշակութային ժառանգությունը կապն է սերունդների հետ, այն աղբյուրը, որից սկիզբ են
առնում և սնվում բարոյագաղափարական, հոգեբանական և գեղարվեստական ձգտումները:
Յուրաքանչյուր ժողովուրդ մշտապես հետամուտ է աշխարհում ծնունդ առնող մշակութային նոր գաղափարների, ձգտում է ընթանալ նրան համաքայլ, նա իր արվեստը չի կղզիացնում, չի պատսպարում և ձգտում է իր մասնակցությունը բերել:
Արվեստն այն կախարդական միջոցն է, որով ժողովուրդները փոխադարձաբար ճանաչում և հասկանում են միմյանց հոգեբանությունը: Արվեստի ծագման և էության մասին կան բազմաթիվ տեսություններ և տարակարծություններ. ոմանք այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված բացարձակ ոգու Աստվածային հայտնության արդյունք, ոմանք էլ՝ հակադրվելով՝ գտնում են, որ արվեստի առաջացման աղբյուրն աշխատանքն է, ուստի, արվեստը սոցիալական է և՛ իր ծագմամբ, և՛ իր էությամբ:
Յուրաքանչյուր ժողովուրդ մշտապես հետամուտ է աշխարհում ծնունդ առնող մշակութային նոր գաղափարների, ձգտում է ընթանալ նրան համաքայլ, նա իր արվեստը չի կղզիացնում, չի պատսպարում և ձգտում է իր մասնակցությունը բերել:
Արվեստն այն կախարդական միջոցն է, որով ժողովուրդները փոխադարձաբար ճանաչում և հասկանում են միմյանց հոգեբանությունը: Արվեստի ծագման և էության մասին կան բազմաթիվ տեսություններ և տարակարծություններ. ոմանք այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված բացարձակ ոգու Աստվածային հայտնության արդյունք, ոմանք էլ՝ հակադրվելով՝ գտնում են, որ արվեստի առաջացման աղբյուրն աշխատանքն է, ուստի, արվեստը սոցիալական է և՛ իր ծագմամբ, և՛ իր էությամբ:
Նախնադարյան հասարակության
մարդկության ամենավաղ և ամենաերկարատև
ժամանակաշրջանն է,
որի ուսումնասիրումն ու պարզաբանումը շարունակվում
է մինչև օրս: Այն ընդունված է բաժանել երեք հիմնական փուլերի.
Ø Քարե դար
Ø Բրոնզի դար
Ø Երկաթի դար
Ըստ Մորգանի տեսության, որը նույնպես
լայն տարածում ունի գիտության մեջ, այդ բաժանումները անվանվում են.
Ø Վայրենության
ժամանակաշրջան(հավաքողների)
Ø Բարբարոսության
ժամանակաշրջան(պահեստավորողների)
Ø Քաղաքակրթության
ժամանակաշրջան(արտադրողների)
Labels:
Ընդհանուր բնութագիր
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment