Powered by Blogger.

Հաշվիչ

Яндекс.Метрика

Ընդհանուր դիտումներ

Thursday, July 10, 2014
Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես:
Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս: Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղելԱրգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլն:

Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք։ Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը։ Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը։ Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա։ Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը:
Զարգացման վաղ փուլերում հին հունական դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր քթոնականությունը։ Աստիճանաբար ձևավորվում է օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես զարգանում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Աստվածներից յուրաքանչյուրը օժտված է խիստ որոշակի ֆունկցիաներով և ենթարկվում է գլխավոր աստծուն։ Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է խիստ արտահայտված մարդակերպությունը։ Երևան են գալիս նաև հերոսների մասին առասպելները։ Հետագայում աստվածները զրկվում են մարդակերպ որակներից և պատկերվում են ավելի վերացական։ Դիցաբանության զարգացմանը զուգընթաց ձևավորվում է հունական կրոնը՝ ամրացված պաշտամունքների և ծեսերի համակարգով։ Պաշտամունքը հիմնականում հանգում էր զոհաբերությունների և աղոթքների, որոնք որպես կանոն կատարվում էին այս կամ այն աստվածությանը նվիրված տաճարում:
Կրետեի տիրապետության դարաշրջանը (Ք.ա. 3000–1100–ական թթ.)

Կրետե կղզին Էգեյան ծովի հարավում է: Այստեղ բնակվող ցեղերը զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հետագայում զարգացան արհեստները՝ մետաղաձուլություն, կավագործություն, կաշեգործություն, փայտամշակություն և այլն: Համատեղ աշխատանքի և պաշտպանության նպա տա կով գյու ղա կան համայնք ները սկսեցին միավորվել ամրոցպալատների շուրջը: Այդ պալատներում ապրում էին տեղական արքայիկները: Կրետեում կային տասնյակ պալատական նման կենտրոններ: Ք.ա. III հազարամյակի վերջին դրանք միավորվեցին միասնական պետության մեջ: Դրա մայրաքաղաքը Կնոսոսն էր:
Ք.ա. XVII–XV դարերում Կրետեի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Նա իր տիրապետությունը տարածեց Էգեյան կղզիների և Բալկանյան Հունաստանի վրա: Այդ տերությունն անվանվել է նաև Կրետեի ծովապետություն: Սակայն Կրետեի հզորությունը փլուզվեց Ք.ա. XV դարի կեսերին: Պատճառը բնական աղետն էր. Էգեյան ծովի հարավում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Շուտով Կրետեներ թափանցեցին հունական աքայական ցեղերը: Նրանք ժառանգեցին տեղական մշակույթը, կրոնը և պետական կառավարման կարգը: Սակայն չկարողացան դիմակայել Ք.ա. XII դարի կեսերին սկսված հունական այլ ցեղի՝ դորիացիների ավերիչ արշավանքներին: Դրանց հետևանքով Կրետեի տերությունը հեռացավ պատմության ասպարեզից: Մարդկությունը ժառանգել է Կրետեի մշակութային նվաճումները՝ շինարարական արվեստը, կրոնը, գիր ու գրականությունը, գիտական միտքը:

Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը (Ք.ա. XII–IX դարեր)

Դարաշրջանն այսպես են անվանում, քանի որ ուսումնասիրության հիմնական սկզբնաղբյուրները Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են: Այս դարաշրջանի Հունաստանում տիրապետող էր տոհմացեղային հասարակությունը: Դորիացիներն ապրում էին տոհմացեղային կենցաղով: Երբ նրանք, Բալկանների հյուսիսից շարժվելով հարավ, ավերեցին ու թալանեցին Կրետեի պալատական համալիրները, Հունաստանը հետադիմեց. անկում ապրեցին արհեստներն ու առևտուրը: Հաճախակի դարձան ավերիչ պատերազմնե րը: Զորեղ պետական միավորումներին փոխարինեցին առանձին ցեղերն ու ցեղային միավորումները: Հոմերոսյան հասարակության հիմնական խավը ազատ գյուղացիներն էին: Նրանք անձնապես ազատ էին, ունեին հողի իրենց մասնաբաժինը, վարում էին սեփական տնտեսությունը և միաժամանակ զինվոր էին: Ավագանին բաղկացած էր նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Օգտագործելով իրենց հեղինակությունն ու ազդեցությունը՝ ավագանու անդամներն արդեն հասցրել էին ձեռք բերել հողի մեծ մասնաբաժիններ և հարստություն: Ունեին ստրուկներ, որոնք ռազմագերիներ էին: Ցեղերի և ցեղախմբերի գլուխ կանգնած էր արքայիկը (բասի լևս), որը նաև զորքի հրամանատարն էր: Նրա իշխանությունը բացարձակ չէր, այլ սահմանափակված էր ավագանու խորհրդով: Այդ խորհուրդը որոշումներ էր կայացնում բոլոր կարևոր հարցերի կապակցությամբ: Հաճախ հրավիրվում էր աշխարհաժողով (ագորա): Դրան մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Հոմերոսյան դարաշրջանի վերջում տոհմացեղային կարգերը սկսեցին քայքայվել:



0 comments: