Powered by Blogger.

Հաշվիչ

Яндекс.Метрика

Ընդհանուր դիտումներ

Thursday, July 10, 2014
18-րդ դարից արդեն աշխարհում սկսեց զարգանալ նոր ուղղություն արվեստում՝ իմպրեսիոնիզմը: Իմպրեսիոնիզմի մասին դժվար է որևէ կոնկրետ փաստերով կամ սահմանումներով խոսել, քանի որ դա մի ոճ է, որ ինձ համար մնաց չբացահայտված: ԱՄեն մարդ կարող է դա ընկալել այնպես ինչպես ինքն է ցանկանում կամ իր երևակայությունն է ներում: Իմպրեսիոնիզմի ներկայացուցիչների գործերը տարբերվում են նկարների տեխնիկայով, վրձնահարվածներով ու պլեներային ոճով: Իմպրեսիոնիզմի՝ գեղանկարչության մեջ ի հայտ գալն իր հետ բերեց նոր տեխնիկական հնարավորություններ: Իրենց զգացմունքները կտավների վրա արտահայտելու համար նկարիչները չպետք է նկարեին արհեստանոցներում, այլ դրսում՝ պլեներային ոճով:
Բայց մինչև 19-րդ դարի կեսերը, վարպետներին դժվար էր յուղաներկերով փողոց դուրս գալը: Ներկերը պահպանվում էին փոքրիկ պարկերի մեջ, որոնք պատրաստված էին խոզերի կաշվից: Այդ բարակ շերտը բաժանում էին փոքրիկ քառակուսիների, որի կենտրոնում էլ դնում էին թաց յուղաներկը: Որպեսզի ներկը մնա կտավի վրա, անհրաժեշտ էր մեկ անգամ ներկել այն, և չորանալուց հետո ևս մեկ անգամ յուղաներկով պատել այդ հատվածը: Միայն 1842 թվականին ամերիկացի դիմանկարիչ Ջոն Գոֆֆ Ռենդը ստեղծեց անագե տարրաներ՝ յուղաներկերը պահպանելու համար: Առանց այդպիսի ներկապանակի, ըստ հավանականության, չէին կարող ստեղծագործել ու կայանալ ո՛չ Սեզանը, ո՛չ Մոնեն, ո՛չ Սիսլեյն, ո՛չ էլ Պիսսարոն:

Իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներից են Էդուարդ Մանեն, Կլոդ Մոնեն, Օգյուստ Ռենուրը և այլն: 
Էդուարդ Մանե. Ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը:
Ծնվել է 1832 թվականին Փարիզում։ Ապրել է հիմնականում Փարիզում, ուր սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում (1850-1856): Ընդօրինակել է իտալական Վերածննդի և 17-րդ դարի վարպետների (Ջորջոնե, Տիցիան, Դիեգո Վելասկես, Ֆրանս Հալս), ինչպես նաև Ֆրանցիսկո Գոյայի, Էժեն Դելակրուայի ստեղծագործությունները, կրել է նրանց ազդեցությունը: Վաղ շրջանի աշխատանքներում կերպարների կենսական հավաստիությունը զուգորդված է ռոմանտիկ հոգեվիճակների հետ։ Օգտագործելով և վերաիմաստավորելով հին վարպետների սյուժեներն ու մոտիվները՝ Մանեն ձգտել է լուծել գեղանկարչական նոր խնդիրներ:Իր արվեստով կանխորոշելով իմպրեսիոնիզմը՝ Մանեն 1860-ական թվականների վերջին մերձեցել է նրա վարպետների հետ և 1870-ականների վերջին անցել պլեներային նկարչության, միաժամանակ իմպրեսիոնիստներին հակառակ, պահպանել է գծանկարի կառուցվածքային պարզությունը։ Մեծ քաղաքի խայտաբղետության մեջ նա ընտրել է առավել բնորոշ իրավիճակներ՝ զուգորդելով գեղանկարչական և հոգեբանական իրավիճակները:1870-ական թվականներին ստեղծել է նատյուրմոչտներ, բնանկարներ, գծանկարներ, դիմանկկարներ, ընդլայնելով այդ ժանրի հնարավորությունները։ Մանեի ստեղծագործությունը ավարտում է 19-րդ դարի ֆրանսիական ռեալիստական արվեստի ավանդույթների կազմավորումը։ Նրա առաջադրած և լուծած գեղարվեստական խնդիրները շատ բանով կանխորոշել են կերպարվեստի հետեգա պատմական շրջանին բնորոշ որոնումների ուղղվածությունը: Մահացել է 1883թ. ապրիլի 30-ին:


Կլոդ Մոնե.Ֆրանցիացի նկարիչ Կլոդ Մոնեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է, մշակել է գեղանկարչության այդ ուղղության սկզբունքները և տեխնիկան:
Կլոդ Մոնեն 1858–59 թթ-ին Հավրում աշակերտել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Բուդենին, 1859–60 թթ-ին սովորել է Փարիզի «Սյուիս» ակադեմիայումԻմպրեսիոնիզմի յուրահատկությունները լիարժեքորեն արտահայտվել են նրա արվեստում, որի ցայտուն օրինակներից է «Տպավորություն. Արևածագ» (1872 թ.) բնանկարը: Նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ ու դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում» (1866 թ.), «Կամիլլա» (1866 թ.), «Կինն այգում» (1866–67 թթ.), որտեղ շեշտված են լույսի և օդի փոփոխությունը, բնության գունային հարստությունը: 1860-ական թվականների վերջից Մոնեն ստեղծագործել է հիմնականում բնանկարի ժանրում, որտեղ մարդը բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրերից է: Բնանկարի մոտիվը Մոնեն վերածել է հավերժ կենդանի բնության մի մասնիկի՝ ներքին թրթիռով ու շարժումով լի: Նրա կտավների սյուժեները պարզ են և գրավիչ. «մշտապես շարժվող» մարդկանցով լեցուն պուրակներ ու հրապարակներԿապուցիների բուլվարը», 1873 թ., «Բել-Իլի ժայռերը», 1886 թ., և այլն):Բնանկարների շարքում նկարիչն արտահայտել է բնության և մթնոլորտի փոխակերպումներն օրվա տարբեր պահերի ու եղանակներիԿակաչների դաշտը», 1880 թ., «Լողացող սառույց», 1880 թ., «Խոտի դեզը», 1890–91 թթ., «Ռուանի տաճարը», 1893–95 թթ., «Վենետիկի մեծ ջրանցքը», 1908 թ.): Մոնեն ուշ շրջանի գործերում զարգացրել է պայմանական դեկորատիվությունը, ընդգծել էսքիզայինըՄառախլապատ Լոնդոնը», 1903 թ., «Ջրաշուշաններ», 1914–22 թթ., շարք, և այլն): Մոնեի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես բնանկարի ժանրում ստեղծագործող իմպրեսիոնիստ նկարիչների վրա:


Օգյուստ Ռենուար Ծնվել է 1841թ. Փետրվարի 25-ին, Լիմոգես քաղաքում: Իմպրեսիոնիստական ոճիֆրանսիացի ականավոր գեղանկարիչ։ Օգյուստ Ռենուարը 1844 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ: Վաղ տարիքից երգել է եկեղեցական երգչախմբում (խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ Գունոն, մեծ ապագա է գուշակել նրան երաժշտության բնագավառում): 13 տարեկանից աշխատել է ճենապակու գործարանում. ձևավորել է սպասք, վարագույրներ ու հովհարներ, միաժամանակ հաճախել է գեղանկարչության դպրոց: 1860 թ-ին Լուվրում եղել է պատճենահան: 1862–64 թթ-ին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում ու Շառլ Գլեյրի արվեստանոցում, որտեղ մտերմացել է Կլոդ Մոնեի և Ալֆրեդ Սիսլեյի հետ, ուսումնասիրել ու կրկնօրինակել է անվանի նկարիչների գործեր: Ռենուարի վաղ շրջանի նկարներում նկատելի է Գյուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի ազդեցությունը՝ լուսաօդային փոփոխական գեղեցկությունը, հատկապես մարդկային կերպարների բազմազանությունըՍենի լողատեղին», 1869 թ.): Հետագայում նրա գունապատկերները դարձել են թափանցիկ ու պայծառՕթյակ», 1874 թ.): Ի տարբերություն մի շարք իմպրեսիոնիստների՝ Ռենուարին առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը, նրա անկաշկանդ կապը բնության հետ: Նա ճշգրիտ արտահայտել է բնորդի տրամադրության նրբերանգները, բացահայտել փարիզեցի կանանց յուրահատուկ ու անկրկնելի հմայքը, պատանեկան բնավորության անմիջականությունը: Լավագույն գործերից են Ժաննա Սամարիի (1877 թ.) և Վիկտոր Շոկեի (1880 թ.) դիմանկարները, «Հովանոցներ» (1879 թ.), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880 թ.), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881 թ.) և այլ գործեր: Նկարչին հրապուրել է քաղաքի աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա ջերմ ու վառ երանգներով պատկերել է պուրակներում զբոսնող փարիզեցիների, սիրահար զույգերի, սրճարանների այցելուների, լուսավոր և ժպտադեմ մանուկներիՄեծ բուլվարը», 1875 թ., «Մուլեն դը լա Գալետ», 1876 թ., «Ճաշից հետո», 1879 թ., «Պար Բուժիվալում», 1882 թ., «Զբոսանք», 1895 թ., «Ծաղրածուն», 1909 թ., և այլն): Առանձնապես գրավիչ են նրա ստեղծած կանանց կերպարների պլաստիկությունը, մաշկի գունային բացառիկ նրբագեղությունըԹախտին նստած մերկ կինը», 1876 թ., «Սևազգեստ աղջիկներ», 1883 թ., և այլն): 1880-ական թվականներին նա ճամփորդել է Իտալիայում, Իսպանիայում, Ալժիրում և այլուր: Ռաֆայելի ազդեցությամբ Ռենուարը փոխել է նկարելու եղանակը. գծանկարը դարձրել է ավելի ճշգրիտ, ուրվագծերը՝ պարզ, ծավալները՝ մշակված: Նա ստեղծել է բազմաթիվ գծանկարներ, որոնք աչքի են ընկնում սեղմ, թեթև և նուրբ գծերով: Ռենուարը կերտել է նաև քանդակներՎեներա», 1914–16 թթ., «Մայրություն», 1916 թ., «Մեծ լվացարարուհին», 1917 թ., և այլն), որոնք առանձնանում են պլաստիկ ձևերի հզորությամբ և ուրվագծերի ներդաշնակությամբ:Ռենուարի գործերից պահվում են Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Լոնդոնի ազգային, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի Իմպրեսիոնիզմի ու Լուվր, Ստոկհոլմի ազգային և այլ թանգարաններում:Ռենուարը 1900 թ-ին արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: Ռենուարի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: Օգյուստ Ռենուարը հոդացավերի պատճառով կյանքի վերջին տարիներին գամված էր հաշմանդամի սայլակին: Երբ վերջնականապես թուլացել են նրա մատները, նկարչի խնդրանքով մատիտը կապել են ձեռքին, և նա շարունակել է նկարել: «Ես երջանիկմարդ եմ, քանզի այժմ, նկարելուց բացի, էլ ոչնչի ընդունակ չեմ»,– կատակել է Ռենուարը: Մահացել է 1919թ. Դեկտեմբերի 3-ին:




0 comments: