Thursday, July 10, 2014
Հունաստանի ճարտարապետների քանդակագործների ստեղծագործությունները դարեր շարունակ ամենատարբեր ժողովուրդների համար դարձել են գեղեցկության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ։ Հունական արվեստը ձեռք է բերել մարդկայնության խոր գծեր։ Բուն հունական արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքում։ Այս արվեստների ժառանգական կապը նկատելի է նկարազարդ խեցեգործության և ճարտարապետության մեջ։ Հին հունական արվեստը ժամանակագրական առումով ստորաբաժանվում է հոմերոսյան, արխաիկայի, դասական և հելլենիզմի:
Հոմերոսյան դարաշրջանում (մ.թ.ա. 11-9-րդ դդ.) տարածում է գտել նկարազարդ խեցեգործությունը։ Ստեղծվել են կենցաղային անոթներ և որպես մահարձան ծառայող դիպիլոնյան սափորներ։ Զարդապատկերները աչքի են ընկնում հստակ ռիթմաշարով, արտահայտիչ գծանկարով։ Այս ոճով ստեղծվել են նաև թրծակավե արձանիկներ և քանդակազարդ անոթներ:

Դասական դարաշրջանում (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) կազմավորվեց կանոնավոր հատակագծման համակարգը։ Հաղթահարելով արխաիկայի ոճաձևային պայմանականությունը, ստեղծել են իրականությանը ավելի մոտ կերպարներ, կատարյալ ձևով վերապատկերել մարդկային մարմինն ու նրա շարժումը։ Այս շրջանին բնորոշ <խիստ ոճը> հստակորեն կիրառվել է հատկապես սափորանկարճության մեջ։ Կարմրափայլ տեխնիկայով աշխատող վարպետները ստեղծել են թե' դիցաբանական, թե' կենցաղային թեմաներով սափորներ։ Մ.թ.ա. 5-րդ կեսին դասական արվեստը իր բարձրագույն ծաղկմանն է հասել։ Գլխավոր քաղաքական և գեղարվեստական կենտրոն է դարձել Աթենքը։ Հույն - Պարսկական պատերազմի ժամանակ պարսիկների ավերած Ակրոպոլիսում սկսում են կառուցել նոր տաճարներ։ Այդ թվում և Պարթենոնը՝ ողջ տոնական կերպարում մարմնավորելով հույն-պարսկական պատերազմում տարած հաղթանակի փառքը։ Մ.թ.ա. 4-րդ դարի սկզբից՝ հունական դեմոկրատիայի ճգնաժամի շրջանում մեծ ուշադրություն է դարձվել արդեն ոչ թե պաշտամունքային շենքերին, այլ անհատի կենցաղային պահանջների հետ կապված կառույցներին՝ գիմնազիաներին, թատրոններին... Այս ժամանակաշրջանում առաջացել է մեմորիալ նշանակության կառույցներին միջոցով անհատի հավերժացման միտումը։ Վերելք է ապրել դիմաքանդակը:
Հելլենիստական դարաշրջանը (մ.թ.ա. 4-րդ դարից առաջին դար) բնորոշվում է հունական մշակույթի փոխազդեցությամբ՝ Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության մեջ մտնող երկրների ժողովուրդների մշակույթի հետ։ Աթենքը դադարում է գեղարվեստական կյանքի գլխավոր կենտրոն լինելուց։ Աննախադեպ թափ է ստանում շինարարությունը։ Ներդաշնակ մարդ- քաղաքացու իդեալի փոխարեն մեծարվել են տիրակալները, ստեղծվել աստվածների վիթխարի կերպարներ։ Հունաստանը Հռոմի կողմից նվաճվելուց հետո հելլենիստական արվեստը զարգացել է նվաճողների մշակույթի ոլորտում՝ այն հարստացրել իր բազմադարյան ավանդույթներով, սակայն ավելի ու ավելի կորցնելով ինքնուրույն բնույթը:
Labels:
Կերպարվեստ,
Հունաստան,
Ճարտարապետություն
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comments:
The merit casino, free slots, casino reviews
Check out all the info gioco digitale about the Merkur 23R, Merkur 23R, Merkur 메리트카지노 23C and the new Merkur 23R. Merkur 23R Review rb88 - Merkur - Review.
Post a Comment