Wednesday, July 9, 2014
Ժայռապատկեր, պետրոգլիս(petros-քար և glyphe-փորագրություն)-քարանձավների
պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու
տեսարաններ: Ժայռապատկերները հայտնի են երկրագնդի բոլոր մասերում՝ աշխարհի ավելի քան
120 երկրներում: Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝
միջնադարին: Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն
նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ:
Հայտնաբերված ժայռապատկերներից և նախամարդու կողմից
արված բազմաթիվ որմնանկարներից առավել ուշագրավ են Ֆրանսիայում գտնվող Լասկո քարայրում
հայտնաբերված պատկերները: Լասկո քարայրը, որի երկարությունը կազմում է մոտ 250 մետր,
հաճախ անվանում են նաև նախնադարյան մշակույթի «Սիքստինյան կապելլա», այնտեղ առկա նկարների
բազմազանության շնորհիվ: Քարայրում առկա հարուստ հնագիտական նյութը թվագրվում է
18-ից 15-րդ հազարամյակներին:
Ֆրանսիայի հարավում գտնվող Շովե քարայրը, որտեղ հայտնաբերվել
են մոտ 300 նկարներ, որոնք թվագրվում են մթա 33.000-30.000թթ.: Նկարներում հիմնականում
պատկերված են տարբեր տեսակի կենդանիներ, որոնց մի զգալի մասը գոյատևել է սառցե դարաշրջանում
և այլևս գոյություն չունի:
Նախնադարի ընդգրկուն գաղափարաբանությունն արտահայտելու համար
ժամանակի արվեստագետները ընտրել են սխեմատիկ, պայմանական ձևերը, արվեստի ընդհանրացված,
խորհրդապաշտական լեզուն: Նրանք պետք է խորհրդանիշների՝ պատկերագրերի և նշանագրերի միջոցով
սերունդներին պատմեն իրենց կենսագործունեության բոլոր կողմերի մասին: Էպիկական պատմողական
լավագույն արտահայտչաձևերը կարող էին ոճավորված, աբստրահարված պատկերներ լինեն, որոնցում
նատուրալիստական ձևերի միտումնավոր խողմամբ ստեղծվում էին էքսպրեսիվ և դինամիկ կերպարներ:
Ժայռապատկերները միասնական ոճի մեջ պատմում են նախնադարյան բնապաշտ-բնախույզի դիտարկումների
և երևակայության խորհրդավոր աշխարհի մասին: Գծանկարային ժայռապատկերները նախնադարյան
մարդու նկարելու անկարողության արգասիքը նյութականացնելու համար նա ստեղծում է արվեստի
նոր լեզուն՝ արտահայտելու համար իր զգայական ներաշխարհը և համատիեզերական պատկերացումները
ճիշտ այնպիսի արտահայտչաձևով, ինչպիսիք որդեգրվում են միջնադարյան արվեստի, ապա ավանգարդիստական
ուղղությունների ձևաստեղծումներում:
Labels:
Նախնադարյան արվեստ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment