Powered by Blogger.

Հաշվիչ

Яндекс.Метрика

Ընդհանուր դիտումներ

Thursday, July 10, 2014
1880-ական թվականներին, երբ իմպրոսիոնիզմն արդեն հետզարգացում էր ապրում, առաջ է գալիս մի նոր ուղղություն՝ պոստիմպրեսիոոնիզմը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է <<իմպրեսիոնիզմից հետո>>, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների պայմանական հավաքական անվանումն է: Այդ թվականաններին իմպրեսիոնիզմն ու էմպիրիզմը համարվում էին կյանքի հատում ակնթարթների անմիջական արտահայտչամիջոցներ: 
Պոստիմպրեսիոնիզմի սկիզբը 19-րդ դարի վերջն էր, երբ ճգնաժամի մեջ էր իմպրեսիոնիզմը: Այո, առաջ նրանք հարում էին իմպրեսիոնիզմին և ի հայտ եկան այն ժամանակ, երբ իրենց համոզմամբ` գտել էին դարաշրջանին առավել համահունչ արտահայտամիջոցներ, հաղթահարել էին գեղարվեստական մտածողության էմպիրիզմը: Այդ ժամանակ կայացավ իմպրեսիոնիստների վերջին ցուցահանդեսը և հրապարակվեց ֆրանսիացի պոետ Ժան ՄորեսսիՍիմվոլների մանիֆեստը” (1886թ.): Եվ ի տարբերություն իմպրեսիոնիստերի նրանք կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցել են նրա հոգևոր և նյութական ինչ-որ տևական վիճակների մարմնավորմանը, սկսեցին կարևորել շրջակա աշխարհի երկարատևությունը, ոչ թե այժմրոպեականությունը փոխանցել: Որքանով է հաջողվել նրանց հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքներին, հստակ առանձնանալ իմպրեսիոնիզմից, դժվար է ասել, այդուհանդերձ, պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխազդեցությունը: Պոստիմպրեսիոնիզմին հատուկ են տարբեր գեղարվեստական գծեր, որ հետագայում ազդել են պատկերավոր արվեստի զարգացման վրա: Մի շարք ուղղություններ` նեոիմպրեսիոնիզմը, սիմվոլիզմը, “մոդեռն”-ի ֆրանսիական տարբերակը` “նաբն”-ն որակապես ներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում: Պոստիմպրեսիոնիզմի առաջատար վարպետների` Պոլ Սեզանի, Վինսենթ Վան Գոգի, Պոլ Գոգենի, Տուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունները սկզբնավորում են 20-րդ դարի կերպարվեստի պատմությունը: Վան Գոգի աշխատանքները կանխագուշակում են էքսպրեսիոնիզմի առաջացումը, Գոգենը ճանապարհ հարթեց սիմվոլիզմի և մոդեռնիզմի համար
Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները
·         Պոլ Սեզան
·         Վինսենթ Վան Գոգ
·         Պոլ Գոգեն

Պոլ Սեզան

Ֆրանսիացի գեղանկարիչ (19.01.1839թ. Էքս-ան-Պրովանս – 22.10.1906թ. Էքս-ան-Պրովանս)


Պոստիմպրեսիոնիզմի  ականավոր ներկայացուցիչ Պոլ Սեզանը ծնվել է Էքս- ան- Պրովանս քաղաքում 1839թ. հունվարի 19-ին` ունևոր բուրժուայի ընտանիքում: Հայտնի է, որ Սեզանի նախնիները գաղթել են Ֆրանսիայի հարավ իտալական Ալպերում գտվող Չեզանա Տուրինեզե փոքրիկ քաղաքից: Փոքր հասակում Սեզանը գեղարվեստի մասին լավ պատկերացումներ չուներ, բայց մյուս բոլոր բնագավառներում փայլուն կրթություն էր ստացել: Նրա կրթությունը լիովին համապատասխանում էր ժամանակի հասարակական և կրոնական պահանջներին:
Միշտ հետաքրքրությամբ ընթերցել է դասական գրողներին, գրել բանաստեղծություններ լատիներեն և ֆրանսերեն Վաղ հասակից արվեստը ձգում էր նրան, բայց առաջին հայացքից նրա մոտ վառ արտահայտված ընդունակություններ չէին նկատվում այս բնագավառում: Դպրոցում և քոլեջում նկարչությունը պարտադիր առարկա էր, իսկ 15 տարեկանից սկսեց հաճախել նկարչության ազատ ակադեմիա: Սակայն  տարեկան մրցանակի քոլեջում Սեզանը երբեք չի արժանացել: 1857թ-ի մրցանակը շահեց նրա ընկեր Էմիլ Զոլան: Այս ընկերությունը տևեց մինչև կյանքի վերջ: Նրանց մտերմացրեց նաև գրականության հանդեպ հետաքրքրությունը: Երկուսն էլ հիանում էին Վիկտոր Հյուգոյի, Ալֆոնս Լամարտինի ռոմանտիզմով: Ապագայի մասին զրույցներով միմյանց հորդորում էին կյանքը արվեստին նվիրել: Այս ընկերությունը անկասկած երկուսի համար մեծ նշանակություն ուներ: Սեզանի երիտասարդության մասին կարևոր տեղեկություններ կարելի է գտնել Զոլայի Ստեղծագործությունում, որի հերոսի նախատիպը Սեզանն է:
1858թ. Սեզանն ընդունվում է Էքսի համալսարանի իրավաբանական դպրոցը` հոր պահանջով: Հենց այս ուսումնառության տարիներին հաստատապես կայացրեց գեղանկարիչ դառնալու որոշումը: Ազատ ժամանակ Սեզանը Ժա-դե-Բուֆֆոնի առանձնատանը նկարում էր (ուր արհեստանոց էր սարքել), ուսուցիչը տեղացի գեղանկարիչ Ժոզեֆ Ժիբերն էր:
1861թ-ին հայրը` Լուի-Օգյուստը, տեղի տալով կնոջ և որդու խնդրանքին, վերջնականապես թույլ տվեց, որ Պոլը թողնի իրավաբանական գործը ու գնա Փարիզ` գեղանկարչություն սովորելու: Ապրիլին արդեն Սեզանը տեղափոխվեց մայրաքաղաք և սկսեց պատրաստվել Փարիզի ամենահեղինակավոր գեղարվեստի դպրոցի` Էկոլ-դե-Բազարի ընդունելության քննություններին: Հաճախում էր Ատելյե Սյուիս արհեստանոցը, ուր ընկերացավ Աշիլ Էմպերելի հետ: Վերջինս մեծ ազդեցություն ունեցավ Սեզանի վրա, հատկապես ակադեմիական վարքից հրաժարվելու հարցում:
Ապրելով 5 ամիս Փարիզում` Սեզանը այնուամենայնիվ վերադարձավ Էքս: 1862թ-ի աշնանը` Զոլային հետևելով, Սեզանը վերադարձավ Փարիզ: Հոր պահանջով նորից Էկոլ-դե-Բազար ընդունվելու փորձ ձեռնարկեց: Սեզանի փոքրաթիվ աշխատանքները, այդ թվում և հոր դիմանկարն ու ինքնանկարը, քննողները կատաղի (խելահեղ) որակեցին ու մերժեցին երիտասարդ նկարչին: Պոլին դա այդքան էլ չընկճեց, նա արդեն կորցրել էր հետաքրքրությունը ակադեմիական գեղանկարչության նկատմամբ և շարունակում էր պարապմունքները Ատելյե Սյուիսում: Սկզբնական շրջանում ենթարկվելով խիզախ երևակայությանը` նկարում էր կրքի, զգացմունքների, մահվան թեմայով: Բայց և Սեզանի բոլոր նկարներում բռնություն ու վախ չէր, հաճախ խաղաղ էր պատկերում սովորական իրերը` կարծես փորձելով սանձահարել իր անզուսպ երևակայությունը: Այս առումով հաջող է Էքս այցելությունների ժամանակ ստեղծած դիմանկարների շարքը: Նրա աշխատանքները հրաժարվում էին ցուցադրել` առաջնությունը տալով պատմական թեմաներով նկարներին:
“Железнoдорожная выемка” (Երկաթգծային կտրվածք) բնանկարում, որտեղ առաջին անգամ պատկերել է Էքսի հարևանությամբ գտնվող Սենտ-Վիկտուար լեռը, մանրակրկիտ հավասարակշռել է ձախ կողմի տունն ու աջ կողմի լեռան ծանր ու կոպիտ ձևը:
1861թ-ին, երբ Սեզանը առաջին անգամ էր եկել Փարիզ սովորելու, ֆրանսիական գեղանկարչությունը ներկայացված էր իրար հակասող երեք ուղղություններով` նեոկլասիցիզմ, ռոմանտիզմ և ռեալիզմ: Դրությունը հատկապես բարդացնում էր այն փաստը, որ այդ ժամանակ արվեստը գտնվում էր բուրժուազիայի հովանու տակ: Նոր մեկենասները արվեստի գործերը դիտում էին որպես ֆինանսական հաջողության սիմվոլ, իսկ ինչ անհասկանալի էր իրենց` բացասական էին տրամադրված: Ակադեմիայի տիրանական ղեկավարության դեմ առաջին լուրջ քայլը 1863թ-ի մայիսին մերժվածների ցուցահանդեսի բացումն էր, որի թույլտվությունը տվել էր Նապոլեոն III-ը: Այս ցուցահանդեսը սենսացիա էր, ներկայացված էին նաև Սեզանի աշխատանքները, ինչը մեծ առաջընթաց էր նրա համար:
Աշխատում էր մեծ համառությամբ և լարվածությամբ: Առավոտյան ժամերը հատկացնում էր Ատելյե Սյուիսում բնանկարների գծանկարչությանը, ցերեկն աշխատում էր Լուվրում կամ արհեստանոցում` ուր և ապրում էր, ինչպես հիշում է Զոլան`հին ներկերի սրվակների պատառոտված կտավների և կեղտոտ կաթսա ամանների մեջ Երեկոյան 7-ից 10-ը նորից նկարում էր Ատելյե Սյուիսում:
Նա միշտ փորձել է դիտողի ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա ինչ իր համար կարևոր էր նկարի մեջ: Այս նպատակով նա դեֆորմացնում էր, ստեղծում էր անկայուն հավասարակշռությամբ նկարներ, օգտագործում էր մուգ հագեցած գույներ: Ստեղծագործության առաջին փուլում` մինչև 1870-ական թթ. Սեզանը ձգտում էր արտահայտել իր լարված ներաշխարհը: Մինչ նրա ժամանակակիցներ Պիսարոն և Մոնեն նկարում էին Փարիզյան պատկերներ, Պոլը ստեղծում էր էրոտիկ, հաճախ էլ սարսափազդու կտավներ, որ շվարացնում ու անհանգստացնում էին նրա ընկերներին:
Ապրելով աշխարհի բարդության մշտական զգացողությամբ, Սեզանը չէր կարող մնալ պարզապես զննողի ու տեսածը ճշտապես արտացոլողի սահմաններում: Նրա գեղարվեստական աշխատանքները լի են բծերով. ֆիգուրները անշնորհք ու անհամաչափ են, տարածությունը ճիշտ չի պատկերված այստեղ ավելի շատ շեշտված է պատմողականությունը եւ շատ քիչ կապված ձևի հետ: Հետագայում նկատվեց հակումը դեպի ուղիղ գծերը և դրվագների ավելի խիստ ընդգծումը: Այս ոգով է արված Դոմինիկի դիմանկարների շարքը 1865 և 1867 թթ.:
Սեզանը երբեք այսչափ գրավված չի եղել նատյուրմորտներով և բնանկարներով, չնայած վաղ շրջանում էլ ստեղծել է այս ժանրի վառ օրինականեր: Թերևս ամենահաջող նատյուրմորտը վաղ շրջանի Սև ժամացույցը ( Черные часы”) նկարն է, որը նվիրել է Զոլային:
Հետզհետե Սեզանը մշակեց կտավի վրայով անկյունագծով իջնող ուղղանկյուն բծերի իր յուրօրինակ համակարգը, որ ծածկում էին ողջ կտավը: Երբեմն նա փոխում էր բծերի ուղղությունը, ընդ որում ոչ թե տարբեր նկարներում, այլ նույն նկարի տարբեր հատվածներում: Բայց և խստագույնս հետևում էր, որ յուրաքանչյուր հատվածում բծերը պահպանեն նույն ձևը և դրվեն զուգահեռ: Սա Սեզանի նկարներին հաղորդում էր կտորի և նույնիսկ գորգի մակերեսի տեսք և ռիթմիկ շարժման զգացում. Հատուկ է այնպիսի աշխատանքների ինչպես Ամրոց Մեդանում (“Замок в Медане”): Սովորելու ցակությունը նրա մոտ երբեք չէր նվազում ու թվում էր, թե աշխատասիրությունը անսպառ է: Աշխատել է յուղաներկով, ջրաներկով, կապույտ ներկով (пастель), ոչ միայն նկարել է, այլև զբաղվել փորագրությամբ:
1860-ականների վերջին նա շատ ավելի զուսպ էր ու խիստ գործեր էր ստեղծում:
Էրմիտաժում պահվող Աղջիկը դաշնամուրի մոտ կամ Տանհեյզերի նախերգանք (“Девушка у пианино”, или “Увертюра к “Тангейзеру) նկարել է 1868-1869 թթ. ու հավանաբար նույքան հանկարծակի է սկսել, որքան այդ տարիներին ստեղծած մյուս նկարները:
Պիսարոն ճանաչեց սեզանական տաղանդի ինքնությունը, նա պնդում էր, որ Սեզանը յուրահատուկ տեսողություն ունի:
Սեզանը որոշակի հաջողությունների հասավ միայն 1882թ. Սալոնում: Գեղանկարիչ Անտուան Գիյեմեն պաշտոնական ժյուրիի անդամ դարձավ և հնարավորություն ստացավ ցուցահանդեսին ներկայացնելու իր աշակերտներից մեկի աշխատանքը: Ընտրվեց Սեզանի Պարոն Լ.Ա.-ի դիմանկարը: Դրանից հետո այս աշխատանքը անհետացել է: 1870-ականների վերջերից 1890-ականների սկիզբը Սեզանը անընդհատ շրջագայում էր, տարուց ավել ոչ մի տեղ կանգ չի առնում: Այս տարիներին էլ նա մեծ գեղանկարիչ դարձավ, ինչի մասին խոսում են նրա կտավները: Թե ինչ էր նրա հետ կատարվում, հաղորդում են Ռենուարը, Մոնեն և Պիսարոն, միայն նրանք էին ժամանակ առ ժամանակ տեսնում Պոլին:
1882-1885թթ. ամառը Սեզանը ժամանակի մեծ մասն անց էր կացնում Պրովանսում: Այս ժամանակահատվածում ավելի շատ կենտրոնացած էր նատյուրմորտների վրա: Եթե Մանեն առաջինն էր, ով նատյուրմորտների հանդեպ հետաքրքրություն սերմանեց Սեզանի մեջ, ապա հասուն տարիներին այս առումով նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ Ժան-Բատիստ Շարդենը: Վերջինիս գործերը Սեզանի համար բացահայտում էին նատյուրմորտի նոր հնարավորություններ: Իր նկարներում նա բազմազան կամ շքեղ իրեր չէր պատկերում, չինական կախազարդերը, գեղեցիկ մետաքսը կամ թանկարժեք զարդերը նրան չէին հրապուրում:
Նա նորից ու նորից նկարում էր խնձորներ, նրան դուր էին գալիս դեղձը, տանձը, նարինջը, լիմոնը և սոխը: Կողքին դնում էր մեկական իրեր, թեյնիկ, կուվշին, շշեր, ափսե, բաժակ այդպիսին էին սեզանական ստեղծագործությունների գլխավոր հերոսները: Միայն 1883-1895թթ. նա այս ժանրով 59 նկար ստեղծեց, իսկ ընդհանուր` մոտ 200 նատյուրմոտ: Այս ժամանակ էլ զարգացնում է իր գունային գամման. կապտամոխրագույնի և դեղնանարնջագույնի համադրությունները: Սեզանից հետո այս ժանրը երկրորդականից դարձավ 20-րդ դարի մեծ վարպետներից շատերի գեղարվեստական պատկերացումների լիարժեք արտահայտումը: Բնության անկայուն երևույթների պատկերումը արգելակում էր Սեզանին հատուկ աշխարհընկալման նյութական-կոնստրուկտիվ պատկերացումներին:
Այդ իսկ պատճառով նա ուժեղացրեց կառուցվածքային առարկայական տարրերը իր կոմպոզիցիաներում: Նրան միշտ հետաքրքրել է մարդկային ֆիգուրները: Առլեկինին Սեզանը նկարել է իր 16 ամյա տղայից, իսկ Պիերոյի համար բնորդել է ծանոթ մի երիտասարդ: Նկարիչը իր հերոսներին նայում է ձախ կողմից ու փոքր-ինչ վերևից: Հենց այդ կողմ է ուղղված Առլեկինի չար հայացքը:
 Մարդկային ֆիգուրները բայց և չէին հակադրվում բնապատկերի ֆոնին, նրանք նույնպես, ինչպես իրենց շրջապատող բուսականությունը,  լի են օդով ու լույսով: Նկարիչը հաճախ անդրադառնում էր լոգանքի թեմային, դրանով մարմնավորելով ազատ մարդու իր իդեալը, ով ապրում է ապրում է բնության հետ ներդաշնակ: Այս պատկերը կտավին փոխանցելիս Սեզանը փորձում էր լուծել շրջապատի հետ օբյեկտի միաձուլման խնդիրը:
Նատյուրմորտների հետ Սեզանը ստեղծում է նաև դիմանկարներ, որոնցից առաջինը հոր դիմանկարն էր (1860-ականների սկիզբ): Սեզանին քիչ էր հետաքրքրում բնօրինակին նմանությունը:
Դիմանկարները զուրկ են հոգեբանական, սոցիալական եւ անձնական հատկանիշներից: Դիմանկարի հերոսը հաճախ նրա կին Գորտենզիան էր (ում 40-ից ավել անգամ է նկարել) և ինքը (պահպանվել է մոտ 35 ինքնանկար):
Հետագայում նրա նկարներում ավելի հաճախ հայտնվում է սբ. Վիկտորիայի լեռան պատկերը` որպես տիեզերքի վեհության և անբաժանելիության սիմվոլ: Նա շատ է նկարել այս լեռը` տարբեր տեսանկյուններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1895թ-ին Էքսում, այդ ժամանակ հասարակությունը չհասկացավ նկարը, չնայած որ երիտասարդ պոետ Ժոասիմ Գասկեն ջերմ էր արձագանքել, որից հետո նվեր ստացել նկարը` Սեզանի մակագրությամբ: 1908թ. Գասկեն այդ նկարը վաճառեց 12.000 ֆրանկովՊոլ Սեզանը ըստ արժանվույն գնահատվել է հաջորդ սերունդների կողմից` որպես նոր արվեստի հայր: Նա առաջ անցավ իր ժամանակի սահմաններից ու հավասարվեց Եվրոպայի գեղանկարչության մյուս հսկաներին:


Վինսենթ Վան Գոգ

Հոլանդացի գեղանկարիչ (30.03.1853թ. Գրոտ Զյունդերտ – 29.07.1890թ.. Օվեր-սյուր-Ուազ)


Վան Գոգը ծնվել է 1853թ-ի մարտի 30-ին Հոլանդիայի հարավում գտնվող Գրոտ Զյունդերտ գյուղում: Հայրը` Թեոդոր Վան Գոգը, բողոքական թեմի կողմնակից էր: Վինսենթի անունը կնքել են ի պատիվ հորական կողմի պապի: Այդ անունը նախատեսված էր Վան Գոգից մեկ տարի առաջ ծնված երեխայի համար, ով հենց նույն օրն էլ մահացավ: Այդ պատճառով Վան Գոգին միշտ թվացել է, թե ինքը ուրիշի տեղն է զբաղեցնում:
37 տարեկան հասակում մահացած Վան Գոգը արվեստի պատմության մեջ ամենակարճ ստեղծագործական կյանքն է ունեցել` ընդամենը 10 տարի, որից առաջին 4-ը նվիրված են եղել բացառապես գծագրերին: Բայց նրա թողած ժառանգության ծավալն ապշեցնող է. մոտ 900 գծագրեր և 800-ից ավել կտավներ: Ամբողջ կյանքի ընթացքում նա ընդամենը մեկ նկար է վաճառել (80$-ին համարժեք գնով), խոսքը Առլեի կարմիր խաղողի այգիները նկարի մասին է, որը հիմա գտնվում է Պուշկինի թանգարանում:
Իր աշխատանքների տակ նա ստորագրում էր Վինսենթ, դա պատճառաբանում էր նրանով, որ Ֆրանսիայում Վան Գոգը դժվար է արտասանել, բայց նրա վաղ գործերի տակ նույնպես գրված է պարզապես Վինսենթ: Կարծես նկարիչը շտապ հաղորդագրություն էր ուղարկում մեկին, ով բարեհամբույր կլիներ ու կընդուներ նրան որպես ընկեր:
Ավանդույթի համաձայն Վան Գոգները ընտրում էին գործունեության 2 ոլորտ. եկեղեցական և արվեստի նմուշների առևտրով: Վինսենթը գնաց այս 2 ճանապարհով, բայց հաջողության չհասավ: Թերևս այդ տարիներին կուտակած փորձը մեծ ազդեցություն ունեցավ նրա հետագա ընտրության հարցում: 16 տարեկանում նա դարձավ Գուպիլ ընկերության սրահում նկարների վաճառող, բայց 23տարեկանում նա, հոր նման, անապահովներին օգնել ցանկանալով, որոշում է դառնալ Աստվածաշնչի քարոզող և մեկնում է Բելգիայի հարավ: Սակայն դեմ առնելով թշվառ աղքատությանը և եկեղեցու տերերի բացարձակ անտարբերությանը, նա ընդմիշտ կտրվում է կրոնից: Հենց այստեղ` Բելգիայի Բորինաժ գյուղում Վան Գոգը իրեն գեղանկարիչ է զգում, և իր վրա նոր առաքելություն վերցնում` հասարակությանը ծառայել իր արվեստի միջոցով:
Ճակատագիրը քմահաճ էր կարծես, որ Վ.Վան Գոգն իր կյանքի վերջին տասնամյակն անցկացնի իր ստեղծագործություններից ուրախության զգացումով, կիսաքաղց գոյատևելով եղբոր` Թեոյի գումարով, ով միակն մարդն էր, որ մինչև վերջ սատարեց նրան:
 Որոշ ժամանակ Վան Գոգը դասեր էր առնում հոլանդացի գեղանկարիչ Մաուվեի մոտ, բայց իր արվեստի հետագա կատարելագործումը կատարվել է, ինչպես ինքն է ասում,  բնության անընդհատ ուսումնասիրությամբ և նրա հետ պայքարի միջոցով: Հոլանդական շրջանի նկարների գլխավոր հերոսները գյուղացիներն են` պատկերված իրենց առօրյա գործերի մեջ: Այդ մասին վկայում է Կարտոֆիլ ուտողները կտավը (1885թ.,), որտեղ Վան Գոգը հարգանքի տուրքն է մատուցում իր կուռք` ֆրանսիացի գեղանկարիչ Ժ.Ֆ. Միլլեին: Նկարը մուգ գույների մեջ է, որ հիշեցնում է գյուղացու մշակած հողի գույնը: Սակայն հեղինակը խոստովանում է, որ ոչ թե գույները, այլ ձևն է նրան գրավում առաջին հերթին: Այդուհանդերձ այս խլեցված մոխրագույն երանգներում արդեն զգացվում է այն հագեցած գույները, որ վառ արտահայտվելու են գեղանկարչի հասուն տարիքի գործերում:
Թարմության աղոտ ցանկությունը, գեղարվեստական մեթոդների ստեղծագործական փնտրտուքները նրան բերեցին Փարիզ, ուր ծանոթացավ իմպրեսիոնիստների հետ, ուսումնասիրեց Է.Դելակրուայի գույների տեսությունը, հետաքրքրվում ճապոնական փորագրությամբ և Մոնտիչելիի ֆակտուրային գեղանկարչությամբ: Փարիզում ստեղծում է ծաղիկների փնջերի, Մոնմարտի, Փարիզյան տեսարանների իմպրեսիոնիստական նկարներ լի գույներով, նաև նկարում է մի քանի դիմանկար (Մոնմարտի լեռները, 1887թ.):
Փարիզում Վան Գոգը ավելի շատ շփվում է մարդկանց հետ, հանդիպում այլ գեղանկարիչների, զրուցում նրանց հետ, հաճախում վայրեր, ուր նրանք շատը են լինում: Նման մի վայր` Տամբուրին կաբարեն Մոնմարտում, որի տերը իտալացի Ագոստինա Սեգատորին էր: Վերջինիս ու Վինսենթի միջև սիրավեպեպ է սկսվում: Մի գեղեցիկ դիմանկար է ստեղծել. Ագոստինան նստաց սեփական սրճարանների սեղաններից մեկի մոտ: Նա շատ նկարների համար է բնորդել Բայց Փարիզյան իրականությունը բոլորովին այլ էր, այնտեղ տիրում էր մրցակցության լարված մթնոլորտ Շուտով մեծ քաղաքի կյանքը հոգնեցնում է Վան Գոգին և 1888թ. Փետրվարին նա մեկնում է Առլ, որպեսզի վերադառնա  հողին ու այն մարդկանց ովքեր աշխատում են այդ հողի վրա: Այս հարավային քաղաքում նա վերականգնեց ուժերը, հենց այստեղ ամբողջությամբ բացվեց նրա գեղանկարչի տաղանդը, ձևավորվեց նրա անկրկնելի ու յուրօրինակ ոճը: Վան Գոգը իր բազմաթիվ նկարները ստեղծում է ներշնչանքի պահին` մտքով վերահսկելով բնության ընկալման հիացմունքի զգացումը: Նա արդեն չի ձգտում փոխանցել տեսածի տպավորությունները, այլ պատկերում է բուն էությունը` համադրելով սեփական ապրումները: Այստեղ նրան օգնում է Փարիզում ձեռք բերած` հուզական ու խորհրդանշական հնչողություն ունեցող սեփական գույների լեզուն մշակելու փորձը:

Պրովանսի բնության հանդեպ իր սերն ու հիացմունքը Վան Գոգն արտահայտել է բազմաթիվ բնապատկերներում` պատկերված տարվա ամեն եղանակների համար գտնելով ճիշտ գույնը ու տալով ճկուն լուծում:
Այս առումով արժեքավոր է Կարմիր խաղողի վազերը նկարը (1888թ.)` կառուցված հավելյալ գույների հակադրության վրա, հագեցած տաք ու զով գույներով:
Առլյան բնապատկերների գլխավոր հերոսը արևն է, իսկ գերակշռողը դեղինն է` արևի, հացի և արևածաղկի գույնը, որ դարձել են նկարչի հրապարակայնության սիմվոլները (Արևածաղիկներ , 1888թ. Մյունխեն):
Դիմանկարներային պատկերներում նկարիչն ուշադրությունը կենտրոնացնում է մոդելի արտաքին կյանքին` այն ամբողջությամբ վերարտադրելով:
Ընդ որում ամենադրամատիկ կերպարներն էլ անքակտելիորեն կապված են երջանկության ու կյանքի գեղեցկության զգացումի հետ: Այդպիսին են և նրա ինքնանկարները և նկարչի մոտ ընկերներ-հասարակ մարդկանց դիմանկարները. Առլեզիանուհի: Տիկին Ժինո (1888թ.); Փոստատար Ռուլեն (1888թ.)
1888թ-ը շատ կարևորվեց Վան Գոգի կյանքում. Առլ ժամանեց Պոլ Գոգենը, ում բազմիցս էր հրավիրել Վինսենթը : Հյուրը համաձայնեց հանգրվանել Դեղին տնակում: Ոգևորված և բեղմնավոր գոյության սկզբնական շրջանից հետո, երկու արվեստագետների` երկու հակապատկեր էությունների հարաբերությունները կվատթարանան, ընդհուպ մինչև բաժանում: Ողբերգական վերջաբանը ինչպես պատմում է Գոգենը` դառնում է Սբ Ծնունդի նախորեն, երբ բուռն վեճից հետո, Վինսենթը վերցնում է սրիչը, որ հարձակվի ընկերոջ վրա: Վերջինս վախենում, փախնում է տնից ու կայանում հյուրանոցում: Գիշերը, ընկնելով կատաղության մեջ, Վինսենթը կտրում է իր ձախ ականջի բլթակը, փաթաթում թղթի մեջ ու նվեր տանում Ռաշել անունով մարմնավաճառի: Վան Գոգին անկողնում` արյան լճակի մեջ գտնում է ընկեր Ռուլենը և նկարչին տեղափոխում են հիվանդանոց: Բոլոր մտավախություններին հակառակ, նա մի քանի օրից ապաքինվում է ու տուն գնում, չնայած նորանոր նոպաները բազմիցս նրան վերադարձնում են հիվանդանոց: Նրա տարօրինակությունները սկսում են վախեցնել առլեզիացիներին այն աստիճան, որ 1889թ. 30 քաղաքացիներ խնդրագիր են գրում քաղաքը ազատագրել շեկ խելագարից:
Այսպիսով, նյարդային հիվանդությունը, որ հասունանում էր նրա մեջ, դուրս պրծավ: Գիտակցելով իր հոգեկան խանգարման վտանգը, նկարիչը որոշում է ամեն ինչ անել` լավանալու համար ու ինքնակամ 1889թ-ի մայիսի 8-ին պարկում է հիվանդանոց:
Նրան այնուամենայնիվ տրված էին որոշակի ազատություններ. աշխատողի ներկայությամբ նա կարող էր բացօթյա նկարել այսպես ծնվում են ֆանտաստիկ գլուխգործոցներ Ճանապարհ նոճիների ու աստղի հետ, Ձիթապտուղ, կապույտ երկինք ու սպիտակ ամպ”… Ինչպես նաև Աստղային գիշերը. Այս նկարում վեր ձգվող նոճիները կրակի լեզուներ են հիշեցնում, իսկ երկիրը ընկալվում է որպես տիեզերքում թռչող մոլորակ: Աստղե գնդերը, ինչպես արևը, ամբողջացնում են լույսի աղբյուրի մոտիվը, որ սկսվել էր Վան Գոգի մոտ դեռևս Կարտոֆիլ ուտողները նկարից:  Այս շարքի ստեղծագործություններն առանձնանում են որոշակի գրաֆիկական լարմամբ: Այս կտավներում կարծես` որպես մահվան կանխազգացում, նորից հայտնվում են նոճու ու ձիթապտղի ծառեր. հատկապես նկատելի է դառնում Վան Գոգի արվեստում սիմվոլիկ խորհրդանիշերի կարևորությունը:
1890թ-ի հունվարին նա ներկայացվում է Բրյուսելում ցուցահանդեսի, ուր վաճառում է Կարմիր խաղողի վազերը նկարը 400 ֆրանկով: Մարտին նա Փարիզում է` Անկախների Սալոնի մասնակիցների մեջ: Այստեղ Մոնեն գովասանքով է խոսում նրա աշխատանքների մասին: Մայիսին Վինսենթը մեկնում է Օվեր-սյուր-Ուազ, ուր պետք է հանդիպի եղբոր նոր ծանոթ բժիշկ Գաշեի հետ, որը պատրաստ է բուժել նրան: Օվերում նա նոր էներգիայով սկսում է աշխատել: Ընկերանում է բժիշկ Գաշեի հետ, ով գնահատում էր Վինսենթի արվեստը: Այս շրջանում ստեղծված նկարներում նկատվում են շփոփված մտքի անհավանական ջանքեր, Սան Ռեմոյում անցկացրած դժվարին տարիներին ծայրահեղություններից հետո ինչ-որ կանոնների ձգտում:
Դա նորից իր զգացմունքները հանգիստ կառավարելու ու դրանք ներդաշնակորեն կտավին հանձնելու ցանկությունն է  (Բժիշկ Գաշեի դիմանկարը, Օվերյան պատկերներ):
Բայց վերջին 2 ամիսը նկարչին դժվարությամբ է հաջողվում մարել ներքին կոնֆլիկտը, որ ինչ-որ տեղ է քշում ու ճնշում նրան: Նրա գործերում սկսում է ճախրել անխուսափելի մահվան մռայլ նախանշանը:
Վան Գոգի անողոք արդարությունը փոխանցում է նրա վերջին ինքնանկարը, որ ավարտին է հասցրել ինքնասպանությունից մի քանի ամիս առաջ: Խելագառության կրկնվող նոպաներից ուժասպառ եղած, նկարիչն անխղճորեն զննում է իրեն ու պատկերում իր չարչքված հոգին, որ հուսահատ կռվում է իրեն շրջապատող սարսափների դեմ: Շուրթերն ամուր սեղմած են, աչքերը հիպնոզացնում են իրենց վճռականությամբ:

0 comments: