Powered by Blogger.

Հաշվիչ

Яндекс.Метрика

Ընդհանուր դիտումներ

Thursday, July 10, 2014
 Վերածնունդը շարունակեց իր զարգացման գորըընթացը մինչև 17-րդ դարի վերջը: Այդ ընթացքում՝ 16-17-րդ դարերում Հռոմում, Վենետիկում, Ֆլորենցիայում ծնվեց նոր ոճ՝ բարրոկո ոճը: Բառի ստուգաբանությունը ենթադրաբար պորտուգալերեն  Perola barroca-արտասովոր ձևի մարգարտահատիկ,իտալերեն` պաճուճազարդ հիմքերն են: 17-18-րդ դարերում եվրոպական արվեստում իշխող ոճ, որի կենտրոնը եղել է Իտալիան: Բարոկկոյին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման ներհակությունը, զգայական ու մտավոր լարվածությունը: Դինամիկ ոճ է, որին հատուկ է թատերայնությունըպատրանքայինը:       
   Բարոկկոն յուրացրել և մշակել է գեղարվեստական տարբեր ավանդույթներ` դրանք սինթեզելովազգային ոճեր զարգացմանը: Բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը . Պոեզիայի ընկալումը որպես  գեղանկարչություն, իսկ գեղանկարչությունը որպես համր պոեզիա: Հենվել է սխոլաստիկ տրամաբանության և  ճարտասանության վրա, կիրառել բարդ  փոխաբերություններ և նմանեցումներ, ժառանգել միջնադարի և Վերածննդի  առավել արտահայտիչ  գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել քրիստոնեականին:
      Ճարտարապետության մեջ , կերպարվեստում և դեկորատիվ արվեստում  16-րդ դարի կեսից մինչ 18-րդ դարի կեսը բարոկկոն եղել է հիմանակն  ոճակամ ուղղություններից մեկը: սերտորեն կապված լինելով միապետությանը,արիստոկրատիային և եկեղեցուն` Բարոկկոյի արվեստը կոչված էր  փառաբանելու պրոպագանդելու նրանց հզորությունը: Արվեստի այս ոճին բնորոշ է վիթխարիությունը, ճոխությունը և դինամիկան:
Սրան զուգահեռ և Բարրոկո ոճից հետո, նաև ի հայտ եկավ ու սկսեց զարգանալ Ռոկոկո ոճը: ստուգաբանվում է ֆրանսերեն rococo ռոկայլ զարդամոտիվիցՍկբնավորվել է Ֆրանսիայում, բացարձակ միապետության ճգնաժամի շրջանում, արտահայտել  ազնվականության հատուկ տրամադրությունները, իրականությունից  թատերականացված խաղի աշխարհ փախչելու ձգտումըՏարածական արվեստներում նախ և առաջ ազդել է  դեկորի բնույթի վրա, որն արդեն այդ դարաշրջանում դարձել էր ընդգծված քմահաճ և բարդացված տեսք ունեցող: Ֆրանսիայում Ռոկոկոյի զարգացման շրջանում  բարոկոյի ձևերը կորցրել են իրենց  մոնումենտալությունը, շենքերի հարդարանքին բնորոշ է դարձել մանրատված զարդապատկերները, կահավորման իրերին `
քմահաճորեն  մշակված մակերեսըՍենյակների հարդարանքում կարևորվել  են հարթաքանդակներն  ու  նրբագեղ շրջանակներով  երփնագիր պանոնները, ինչպես նաև բազմաթիվ հայելիներ: Այս ոճի առավելապես զարդապատկերային ուղղվածությունը  թույլ չի տվել մեծապես ազդելու կառույցների կազմվածքի եվ արտաքին տեսքի վրա:
Օրինակ ֆրանս. հյուրանոցների ճարտարապետության մեջ  ռոկոկո ոճի ճոխ ինտերիերները զուգակցված են համեմատաբար  խիստ արտաքին տեսքի հետ:
17-րդ դարի վերջերի արվեստում բուռն զարգացում ապրեց կլասիցիզմի ուղղությունը,
որն իր արտահայտումը գտավ նաեւ գրականության մեջ: Այդ ժամանակաշրջանից սկսած
մեծ թվով ազգային գրականություններում տեղ գտավ այս ուղությունը:
Սկզբից կլասիցիզմը տիրապետող դիրք գրավեց ֆրանսիական գրականության մեջ, որից
հետո ուղղությունը տարածվեց ամբողջ Եվրոպայով մեկ, ինչպէս նաեւ ավելի ուշ տեղ
գտավ Հայկական գրականության մեջ: Սակայն այս ուղղության ամենակատարյալ
դրսեւորումը մնաց 17-րդ դարի ֆրանսիական գրականությունը:
Այդ շրջանի ֆրանսիական գրեթե բոլոր նշանավոր գրողները մեծ կամ փոքր չափով
կապված էին դասականության սկզբունքների հետ, նրանցից էին (Կոռնելը, Մոլիերը,
Լաֆոնտեն եւ այլոք): Իսկ դասականության ամենանշանավոր գործը դարձավ Բուալոյի
«Քերթողական արվեստ-ը:
Կլասիցիզմի ուղղութունը ներծծված էր հայրենասիրական գաղափարներով: Ուղղության
իհայտ գալու եւ մեծ տարածում գտնելու հիմնական պատճառը այդ ժամանակ
Ֆրանսիայում տարածված միապետական կարգերն էին, որոնք սաստկացան Լյուդովիկոս
16-ի թագավորության տարիներին: Բացարձակ միապետությունը վերջ տվեց
ֆեոդալական մասնատվածությանը եւ հանդես էր գալիս իբրեւ «ազգային միասնության
հիմնադիր»: Միապետությունը ձգտում էր իրեն ենթարկել երկրի քաղաքական,
տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր կողմերը:
Գաղափարախոսության բոլոր տեսակներ, այդ թվում արվեստն ու գրականությունը
օգտագործվում էին որպես քարոզչության միջոց, ամրապնդելու համար գոյություն
ունեցող կարգերը: Միապետական գաղափարախոսության աշխույժ միջամտության եւ
ազդեցության պայմաններում գոյացավ դասականության ուղղությունը:
Կլասիցիզմի անվանումը իհայտ եկավ այդ ուղղուլյան ներկայացուցիչների հին հունական
եւ հռոմեական գրականությանը՝ կլասիկներին, նմանվելու ձգտումից:
Անտիկ գրականությունից նրանք շատ բան էին վերցնում՝ թեմաներ, սյուժեներ,
կերպարներ, դիցաբանական անուններ եւ արտահայտություններ: Նրանց շատ գործեր
հունա-հռոմեական արվեստի հայտնի մոտիվների կամ պատմիչների հաղորդած դեպքերի
մշակումներն էին (Կոռնելի «Հրացիուս»):
Հարկ է նշել, որ այն գրողները, որոնք իրենց հայացքներով սերտ կապված էին իշխող
կարգերի հետ, հակված էին առավելապես դեպի կայսրության շրջանի հռոմեական
գրականությանը: Այնինչ դեմոկրատական հակումներ ունեցող հեղինակները գերադասում
էին Աթենքի եւ հանրապետության շրջանի Հռոմի թեմաներիը, որը ավելի հոգեհարազատ
էր նրանց հայացքներին:
Անտիկին հետեվելը միջոց էր ժամանակակից կյանքի հարցերը արծարծելու համար: Հին
կերպարներն ու սյուժեները արդիականացնվում էին, արտահայտելու համար նոր
ժամանակի մարդու հոգեբանությունն ու զգացմունքները:
Դասականության կարեւորագույն գղերից մեկը բանականության սկզբունքն էր:
Դասականները պահանջում էին ամբողջ ստեղծագործական աշխատանքը ենլարկել
բանականության խիստ օրենքների Այդ պահանջն իր դրական դերը խաղաց, քանի որ այդ ձեւով ստեղծագործության մեջ
մտավ հստակություն, տրամաբանական եւ ներդաշնակ կառուցվածք, հաստատում էր
մարդկային բանականության իրավունքները:
Կլասիցիզմը հասարակականորեն նպատակադրված, քաղաքական որոշակի
սկզբունքների հետ կապված ուղություն էր: նրա երկերում ուռեղ էր մարդկանց
հերոսության ոգով, համապետական շահերի գիտակցությամբ դաստիարակելու ձգտումը:
Երկերի հիմքում հաճախ դրվում էր հերոսի անձնական եւ հասարակական շահերի
բախումը: Այդ կոնֆլիկտո միշտ ավարտվում էր հերոսի գիտակցաբար անձնազոհության
դիմելուն՝ հանուն պետական սկզբունքի: Դրանով հաստատվում էին մարդկային
վարքագծի որոշակի նորմեր:
Սուբյեկտիվորեն կլասիցիստները ձգտում էին գեղարվեստական ճշմարտության: Բուալոն
կոչ էր անում գրողներին՝ ուսումնասիրել բնությունը, երբեք չհեռացեք ճշմարտությունից,
որովհետեւ «գեղեցիկ է միայն ճշմարիտը»: Սակայն իրականության լայն համակողմանի
ըմբռնումը նրանք փոխարինում էին սոսկ «գեղեցիկ բնությամբ»՝ դրա մեջ հասկանալով
միայն ազնվական վերնախավի կյանքը եւ արհամարհելով ու երես թեքելով ժողովրդի
կյանքի արտացոլման խնդրից:
Շատ կարեւոր էր այսպես կոչված վերացական-տրամաբանական տիպականացման
սկզբունքը: Ըստ դասականության տեսության՝ մարդկային բնավորությունը միշտ կրողն է
որեւէ տիրապետող կրքի, որով պայմանավորված են նրա բոլոր մյուս գծերը: Այդ
պատճառով նրանք կերպարի մեջ ամենից առաջ աշխատում էին հայտնաբերել
բնավորության որեւէ մեկ հիմնական հատկանիշ (ժլատություն, փառասիրություն, խանդ,
ճշմարտասիրություն եւ այլն ), մի կողմ էին դրվում կերպարի մնացած հատկանիշները եւ
այդ գիծը ավելի հստակ առաջ էր քաշվում:
Բացի այդ կերպարները սովորաբար գտնվում էին անշարժ վիճակում: Գրողները
խուսափում էին հերոսին անիմջաբար գործողության մեջ ցուցադրելուց, դեպքերն ավելի
շատ պատմվում էին, քան թե ուղղակի պատկերվում:
Գրականության զարգացումը դասականության տեսաբանները ձգտում էին ենթարկել
կանոնների եւ օրենքների, որոնք նրանց կարծիքով, հավերժական նշանակություն ունէին:
Ամեն մի ժանրի համար սահմանվում էր որոշակի թեմատիկա, լեզվի եւ կառուցվածքի
գծեր:
Դրամատուրգիայում գործող օրենքներից ամենակարեւորն էր «Երեք միասնությունների»
օրենքը: Այդ օրենքի համաձայն, պատկերվող գործողությունը պետք է տեղի ունենար ոչ

ավելի քան 24 ժամում, Միեւնույն վայրում եւ պետք է լիներ նպատակասլաց, առանց շեղումների կամ զուգահեռ գծերի:

1 comments:

gohang said...

Great post and success for you..
Kontraktor Pameran
Jasa Pembuatan Booth Pameran
Kontraktor Booth Pameran
Jasa Pembuatan Booth
Jasa Dekorasi Booth Pameran