Wednesday, July 9, 2014
Նախնադարյան արվեստի պատմության ուսումնասիրության
համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում նաև գեոգլիֆները և մեգալիթները:
Գեոգլիֆները իրենցից ներկայացնում են մեծ
տարածությունների վրա արված տարբեր նշանակության նշումների և կենդանիների պատկերներ,
որոնք կարելի է տեսնել միայն մեծ բարձրություններից: Դրանցից առավել հայտնի են Նասկայի
գեոգլիֆները Պերուում:
Հարավային Ամերիկայում հայտնաբերված «Ատակամայի
հսկա» անունը կրող գեոգլիֆը՝ օրինակ, թվագրվում է մեզանից մոտ 9000 տարի վաղեմության
և համարվում է նախապատմական շրջանի ամենահին գեոգլիֆներից մեկը: Երկրագնդի վրա հայտնաբերված
ամենամեծ գեոգլիֆը Ավստրալիայի հարավում գտնվող «Մարեի մարդ» կոչվող գեոգլիֆն է, որի
երկարությունը 4.2 կմ է: Այն տեսանելի է միայն 5000-10.000 մետր բարձրությունից:
Նախնադարյան ճարտարապետության առաջին նմուշները
կարելի է համարել մեզանից 5000-6000 տարվա վաղեմություն ունեցող քարե կառույցներ, որոնց
19-րդ դարից սկսած անվանում են մեգալիթներ: Մեգալիթները իրենցից ներկայացնում են քարե
կառույցներ՝ կերտված հսկայական քարե բեկորներից: Դրանց նշանակության վերաբերյալ տեսակետներն
ու վարկածները նույնպես բազմաթիվ են: Հետազոտողների գերակշռող մեծամասնությունը հակված
են այն կարծիքին, որ մեգալիթները հնում իրականացրել են պաշտամունքային շինությունների
գործառույթ: Մի մասը կարծում է, որ դրանք իրենցից ներկայացրել են դամբարան-սրբատեղիներ,
կամ ինչ-որ աստղաչափական հետազոտությունների համար նախատեսված շինություններ: Մեգալիթները
հայտնաբերվել են երկրագնդի գրեթե բոլոր մայրցամաքներում, որոնցից առավել հայտնի են
Եվրոպայում և Ամերիկայում հայտնաբերվածները:
Մեգալիթային հուշարձանների տեսակները.
Մենհիններ-մենքարեր. Սրանք հիմնականում կանգնեցվում էին տոհմապետերի գերեզմանների վրա
Եղել են նաև վիշապանման հուշարձաններ, արևանման տեսք ունեցող հուշարձաններ, որոնք կոչվում էին կրոմլեխներ:
Կրոմլեխները համարվել են ամենահանելուկային ու ամենաբարդ կառույցները: Գիտնականները կարծում են, որ դրանք զոհերի հոգիների հետ կապված հուշարձաններ են: Ամենահայտնի կրոմլեխներից է համարվում Անգլիայի «Stone edge»-ը (Քարահունջ): Ըստ տեղեկությունների այն կառուցվել է մթա 1600-ական թվականներին:
Labels:
Նախնադարյան արվեստ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment